ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար կազմավորվել է 274 ընտրական տեղամաս: ԼՂՀ ԿԸՀ-ից հայտնում են, որ ԼՂՀ բոլոր շրջաններում կազմակերպվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ, որտեղ ուսուցանվել եւ որակավորում են ստացել ԸՀ-ների անդամության թեկնածուներ` առաջիկայում կազմավորվող ՏԸՀ-ների կազմը անհրաժեշտ թվով անդամներով համալրելու համար: Ըստ ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրության` վիճակահանությամբ հաստատվել է ԼՂՀ նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով վճարովի եւ անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը. երեկվանից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը կավարտվի հուլիսի 17-ին` ժամը 24:00-ին: