Իսկ Քլինթոնն ասում էր…

19/06/2012

Երեկ Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ հանդիպման նկատմամբ որոշակի սպասում էր առաջացրել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Բաքվում արած այն հայտարարությունը, թե հունիսի 18-ին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ կողմերին կարող են «նոր մոտեցումներ» ներկայացվել: Երեկվա հանդիպումից հետո, սակայն, որեւէ նոր մոտեցման մասին չի հայտարարվել: Համանախագահներն ընդամենը հանդես են եկել հերթական` ոչինչ չասող հայտարարությամբ: