«Սեւակի հետ»

19/06/2012

Լույս է տեսել Ասատուր Փաշայանի «Սեւակի հետ» մենագրությունը: Գրքում նորովի է մեկնաբանված Սեւակի «Ձեր ծանոթները»` այն դիտելով որպես ոչ մանուկներին հասցեագրված բանաստեղծությունների ժողովածու: Մեկնաբանված են 1960-ականներին եւ դրան հաջորդած տարիներին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ներքին խոհանոցը եւ Սեւակի` ակադեմիայի թղթակից անդամ չընտրվելու աղաղակող իրականությունը: Գիտական շրջանառության մեջ են դրված Պարույր Սեւակ-Բոգդան Գեմբարսկի գրական-մշակութային փոխհարաբերությունները: Մենագրության վերջում բերված 1501 մատենագիտական հղումների ցանկը լիովին հիմնավորում է գրքի` «Սեւակի հետ» վերնագիրը եւ օգտաշատ մի ուղեցույց է ապագա հետազոտողների համար: