Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երկամսյա կալանքի որոշում է կայացրել ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 38 եւ 35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանության հանցափորձ) հատկանիշներով: