Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» անվանմամբ հերթական կիսամյակային զեկույցը, որում 0.2 տոկոսային կետով նվազեցրել է Հայաստանի 2012թ. տնտեսական աճի վերաբերյալ հունվարյան կանխատեսումը: Հունվարին ՀԲ-ն կանխատեսել էր Հայաստանի համախառն ներքին արդյունքի 4.3 տոկոսի աճ, մինչդեռ նոր զեկույցում կանխատեսվող ցուցանիշը կազմում է 4.1: Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որի տնտեսական աճի կանխատեսումը ՀԲ-ի կողմից նվազեցվել է: Օրինակ` Վրաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող ցուցանիշը հունվարի համեմատ աճել է 1 տոկոսային կետով` դառնալով 6: Իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսվող ցուցանիշները մնացել են անփոփոխ` 3.1 եւ 2.9 տոկոս: