4 թեկնածու

16/06/2012

Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված չորս թեկնածուներին: Առաջադրվել են գործող նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, գիտաշխատող Արկադի Սողոմոնյանը եւ ներկայումս գործազուրկ Վալերի Խաչատրյանը: Նշենք, որ ընտրությունների անցկացման համար կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որոնցից մեկը` Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների համար: