Այցելել է դեսպանատուն

16/06/2012

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի` թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան պաշտոնական օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատուն: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ թագուհին վաստակել է ոչ միայն իր հպատակների, այլ նաեւ աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հարգանքն ու սերը: Ս. Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: