Պոստում սահմանապահն է քնած

04/12/2005

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ոստիկանությունից Ոստիկանության մարզային վարչություններին եւ տարածքային բաժիններին հեռախոսագիր է ուղարկվել այն մասին, որ նույն օրը ժամը 12.45-ի սահմաններում Մեղրիի հատվածում 2 անձինք, խախտելով հայ-իրանական սահմանը, մուտք են գործել ՀՀ տարածք եւ գնացել անհայտ ուղղությամբ։ Հեռախոսագրով հրահանգվել է` ուժեղացնել անձնագրային ստուգումները եւ առանց համապատասխան փաստաթղթերի կասկածելի անձանց հայտնաբերելու դեպքում, հայտնել մոտակա ԱԱ ծառայությանը։