ՀԱԿ-ում սկզբունքային տարաձայնություններ կան

14/06/2012

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի ազդեցիկ գործիչներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի` միմյանց հակասական հայտարարությունները, երեկ news.am-ին ասել է, թե իր տպավորությամբ` ՀԱԿ-ում իսկապես կան սկզբունքային տարաձայնություններ` ինչպես քաղաքական իրավիճակի գնահատման, այնպես էլ` հետագա գործողությունների շուրջ: «Փաշինյանի եւ Զուրաբյանի հայտարարությունների հակասությունը սկզբունքային տարաձայնությունների վկայությունն է»,- ասել է Ռ.Մեհրաբյանը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը խորհրդարանում աշխատանքին զուգահեռ չի դադարեցնելու հանրահավաքային պայքարը: Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր համար արդեն մայիսի 7-ին ակնհայտ է եղել, որ խորհրդարան գնալն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, որովհետեւ, «դժբախտաբար, հանրությունն այսօր այնպիսի հոգեբանական վիճակում չէ, որ հնարավոր լինի փողոցային վճռական պրոցեսներ հարուցել»: