Ենթատեքստ չկա՞

14/06/2012

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքները: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը ռադիոկայանի հետ զրույցում ոչ հերքել է, ոչ էլ հաստատել է այս տեղեկությունները: Նա միայն նշել է, որ գործարանը շարունակելու է աշխատանքը, եւ որեւէ աշխատող գործազուրկ չի մնա: «Քաղաքական ենթատեքստ պետք չէ այստեղ փնտրել»,- հավելել է խոսնակը: Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ» գործարանը 2003-ից պատկանում է Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող «Մուլտի գրուպ» ընկերությանը: