Կտրուկ կրճատվելու է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կենսաթոշակը՝ հավասարեցվելով Վրաստանում նվազագույն կենսաթոշակի մակարդակին: Ներկայումս, եթե Վրաստանի էքս-նախագահը ստանում է 750 լարի (շուրջ 417 դոլար), ապա առաջիկայում հնարավոր է, որ նրա կենսաթոշակը դառնա 28 լարի (15,5 դոլար): Նախօրեին Վրաստանի նախագահի կենսաթոշակը հասարակ թոշակառուների կենսաթոշակին հավասարեցնելու մասին հայտարարել էր Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն: «Ըստ բոլոր կանոնների՝ սա պետք է լինի նախագահական կենսաթոշակ: Ներկայիս նախագահը կարծում է, թե վերընտրվելու է, եւ կենսաթոշակի հարցը կբարձրացնի հետո, երբ լրանա պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Սահակաշվիլին, հավանաբար, հույս ունի, թե կունենա խորհրդարանական մեծամասնություն եւ կկարողանա այդ հարցն անցկացնել խորհրդարանում»,- հայտարարել է Շեւարդնաձեն: