«Ո’չ ստի, կեղծիքի իշխանությանը»: Թղթի վրա ձեռագիր գրված այս կարգախոսը երեկ փակցված էր Մատենադարանի եղեւնիներից մեկի վրա: Ժողովուրդն այն փակցրել էր մինչեւ հանրահավաքը սկսվելը, երբ դեռ հարթակում չէին ընդդիմության առաջնորդները: Ժողովուրդն ակնկալում էր, որ ընդդիմությունն էլ կհետեւի իրեն ու հարթակի վրա վերջապես կկանգնեցնի ծիրանագույն վրանը: