Վտանգավոր համեմատություն

12/06/2012

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիական խնդրի կարգավորմանն անդրադառնալիս` որպես օրինակ, նշել է Ղարաբաղյան հակամարտությունը: Զուգահեռներ անցկացնելով Սիրիայի ու Ղարաբաղի հակամարտությունների միջեւ` նա ասել է, որ այդպիսի հակամարտությունները չեն կարող կարգավորվել ուժային ճանապարհով: «Արաբա-իսրայելական, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների եւ այդօրինակ ճգնաժամային իրավիճակներում միջազգային հանրությունը միանշանակ գործում է համընդհանուր սկզբունքի հիման վրա, որ կողմերն իրենք պետք է պայմանավորվածության գան: Օրինակ` Ղարաբաղյան հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապահովում են այն պայմանները, որոնք կողմերին դրդում են փոխզիջումների փնտրտուքին, սակայն իրենց որոշումները չեն փաթաթում նրանց վզին: Հենց այդպես պետք է գործել բոլոր դեպքերում, այդ թվում` նաեւ Սիրիայի պարագայում»: