Վերահսկում են իրավիճակը

09/06/2012

«Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի եւ Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, ոչ այլ ինչ են, քան երեւակայության արդյունք»,- երեկ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը: «Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը, սակայն, որեւէ կերպ չի ազդել եւ չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա»,- ասված է հաղորդագրությունում, ըստ որի` ԼՂ-ի Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները «վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը եւ պատշաճ կերպով իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»: