Օգնականը նաեւ քարտուղար է

09/06/2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա: Այդ մասին տեղեկացնում է կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հիշեցնենք, որ մայիսի վերջին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ազատվեց վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից` նշանակվելով վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով: