Երեկ հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Պետություններն անցումային շրջանում» անվանումով զեկույցում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար կառավարում ունեցող պետությունների շարքին: Զեկույցում հատուկ ուշադրության են արժանացել հատկապես ընտրական համակարգերի կենսագործունեությունը, ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության վիճակը, ինչպես նաեւ` կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցից առաջ «Freedom House»-ը կոչ էր արել` Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներում քննարկել նաեւ մարդու իրավունքների վիճակը: