Վրացական անձնագիր

07/06/2012

Տարածաշրջանային այցի շրջանակում Վրաստանում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից վրացական անձնագիր է ստացել: Արդարադատության նոր շենքի պայմաններին ծանոթանալուց հետո Սահակաշվիլին Քլինթոնին է հանձնել անձնագիրը, որը նա երախտագիտությամբ է ընդունել: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, եւ կոչ է արել Ռուսաստանին` «դադարեցնել վրացական տարածքների օկուպացիան ու ռազմականացումը»: Ըստ նրա, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով` աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին կհրահանգվի իրական համարել, այսպես կոչված` «կարգավիճակ – չեզոք» անձնագրերը, որոնց հիման վրա Աբխազիայի ու Հարավային Օսիայի երիտասարդները կարող են ուսանել ամերիկյան լավագույն բուհերում: «Այսօր ավելի շատ վրացիներ են մեկնում ԱՄՆ, եւ ավելի շատ ամերիկացիներ են անգլերեն դասավանդում վրացիներին»,- ասել է Սահակաշվիլին: