Հայաստանը գերզինված չէ

04/12/2005

ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսում Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին հայտարարել է, թե Հայաստանի գերզինվածության մասին խոսակցություններն անիմաստ են: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, Բալուեւսկին նշել է, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում եւ Ադրբեջանում մոտավորապես նույն քանակությամբ զենք ու զինամթերք է մնացել: «Թեեւ Հայաստանը Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է տարածաշրջանում, սակայն Հայաստանին չի մատակարարվելու այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել ռազմավարական խնդիրներ լուծելու նպատակով»,- հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: