Լուրջ հարցեր

05/06/2012

«Վաղը չէ մյուս օրը կլինեմ Բաքվում եւ լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Լուրջ հարցերը, բնականաբար, կապված են նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական դիվերսիայի հետ, որի արդյունքում զոհվել է 3 հայ զինծառայող, 5-ն էլ վիրավորվել է։ «Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված: Ինձ մտահոգում է զինվորների անմիտ, անիմաստ մահը: Ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի»,- հայտարարել է Հ. Քլինթոնը։