Նրանք կաշխատեն

05/06/2012

«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավորներն առաջիկայում աշխատանքի կանցնեն պետական կառույցներում: Արմեն Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը հավանաբար կդասավանդի Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Իսկ Անահիտ Բախշյանն էլ հաստատել է այն տեղեկությունները, որ ինքը կաշխատի կրթական ոլորտում: Մեր թղթակցի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը նրան ինչ-որ աշխատանք է առաջարկել, տիկին Բախշյանը պատասխանել է: «Ճիշտն ասած` ինչ-որ բան առաջարկել է: Կմտածեմ»: