Հակոբյանը` Ալբենայի մրցաշարի հաղթող

05/06/2012

Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը երեկ փայլուն հաղթանակ է տարել Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված խոշոր օփենում: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 113 մասնակիցների մեջ նվաճել առաջին մրցանակը: Այդպիսով` Վլ. Հակոբյանի ընթացիկ վարկանիշը դարձավ 2701,6: Գերազանց են խաղացել նաեւ օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նրանք, ինչպես նաեւ գրոսմայստերներ Իվան Չեպարինովը (Բուլղարիա) եւ Տամիր Նաբատին (Իսրայել) նույնպես վաստակել են յոթական միավոր, սակայն նրանք Վլ. Հակոբյանին զիջել են լրացուցիչ ցուցանիշներով: Տ. Պետրոսյանը գրավել է` 3-րդ, իսկ Կ. Գրիգորյանը` 5-րդ տեղը: