Նոր խոսնակ

05/06/2012

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ` երեկ Գոհար Պողոսյանը նշանակվել է խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հիշեցնենք, որ Գ. Պողոսյանը նախկինում գլխավորել է ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, սակայն Սամվել Նիկոյանի պաշտոնավարման ժամանակ հեռացվել էր աշխատանքից: Իսկ այդ վարչությունը դեռեւս շարունակում է ղեկավարել Ս. Նիկոյանի կողմից վարչության պետի պաշտոնում նշանակված Հրայր Զորյանը: