Ինչպես միշտ

05/06/2012

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհանգստացած է Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող իրավիճակով: Այդ մասին երեկ «Մեդիամաքսին» ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավասությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Այսօրվա դրությամբ մենք, ցավոք, ավելացնելու ոչինչ չունենք: Որքան ինձ հայտնի է, հայկական կողմը դեռեւս ՀԱՊԿ-ին չի դիմել»,- ասել է Վլադիմիր Զայնետդինովը: Հարցին, թե կարելի՞ է արդյոք Ադրբեջանի այսօրվա դիվերսիան որակել` որպես ՀԱՊԿ անդամ-պետության դեմ ծավալած ագրեսիա, կազմակերպության մամուլի քարտուղարը պատասխանել է, որ «նման հարցերը Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության ներքո են գտնվում»: