«ԼՂՀ-ի հակամարտությունը, բոլորս էլ հասկանում ենք` լրջորեն սահմանափակում է Հայաստանի զարգացման հնարավորությունները եւ այս աշխարհագրական միջավայրում ինտեգրվելու հնարավորությունը»,- երեկ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի եւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության` ԵՊՀ-ում կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: «Չկա անլուծելի հակամարտություն: Անկախ դժվարություններից, անկախ ձգձգվածությունից, հակամարտության ցավոտ լինելուց` միշտ կա ելք, կարող ենք քննարկել մեթոդները: Միշտ էլ կա այլընտրանք, եւ Հայաստանի պարագայում մենք համոզված ենք, որ այլընտրանքը Մադրիդյան սկզբունքներն են»,- ասել է նա` խորհուրդ տալով Հայաստանին շատ չապավինել միջազգային գործընկերներին, քանի որ դրանք ամենազոր եւ ամենակարող չեն: