Պաշտոնակատարներով

02/06/2012

Վաղը երկօրյա աշխատանքային այցով Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Բրյուսել: Ի թիվս այլ միջոցառումների, Տ. Սարգսյանը ելույթ է ունենալու Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS), հանդիպելու է Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի հետ, ինչպես նաեւ մասնակցություն է ունենալու ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին: Բրյուսել մեկնող պատվիրակության կազմում հրաժարական ներկայացրած կառավարությունից ներառված են Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը եւ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ովքեր, ամենայն հավանականությամբ, շարունակելու են զբաղեցնել այդ պաշտոնները: