Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան երեկ հայտարարել է, որ հուլիսի 5-ին Ադրբեջան է այցելելու Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմպեյը, ով իշխանությունների հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ինչպես ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հարցեր: «Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն արդեն հայտարարել են, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին` Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է Կոբիան: Հիշեցնենք, որ Հերման Վան Ռոմպեյը, տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում, նախքան Ադրբեջանը` հուլիսի 4-ին ժամանելու է Հայաստան: