Պետք է արժեզրկվի

31/05/2012

«Եթե դրամը 1 դոլարի նկատմամբ արժեզրկվի` ընդհուպ մինչեւ 500-ի, ես միայն ուրախ կլինեմ: Ի վերջո, փոխարժեք-գներ փոխհարաբերությունն էլ այդքան ուղղակի չէ: Ուղղակի է մեզանում, մոնոպոլացված տնտեսություն ունենալու պատճառով, գներն էլաստիկ չեն: Գները ձեւավորվում են ոչ թե պահանջարկի-առաջարկի շուկայական գործոնի ներքո, այլ շատ ավելի կոշտ գործոնների դաշտում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նախկին ֆինանսների նախարար Էդուարդ Սանդոյանը` անդրադառնալով վերջին շրջանում դոլարի արժեւորմանը: «Քանի որ ներմուծման գրեթե բոլոր ոլորտները գրավված են, գերիշխող դիրք վայելող բիզնեսի ներկայացուցիչները շատ մեծ ազդեցություն ունեն գների ձեւավորման վրա: Այս իմաստով, իհարկե, բազմաթիվ խնդիրներ ունենք, բայց դրամի արժեզրկումը միմիայն կարող է նպաստել արտահանման զարգացմանը, եւ հակառակը` ներմուծման կրճատմանն ու ներմուծմանը փոխարինող ճյուղերի զարգացմանը»,- ավելացրել է նա: