Այս տարվա սեպտեմբերին կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը` ավելացնելով, որ այցը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 7-ին: Միեւնույն ժամանակ, Զատուլինը կոչ է արել «չնեղանալ» Պուտինից, եթե հանկարծ վերջինս այդ օրը չայցելի Հայաստան, քանի որ սեպտեմբերի 7-ի լրանում է Բորոդինոյի ճակատամարտի 200-ամյակը: «Նախորդ անգամ` Բորոդինոյի ճակատամարտի 100-ամյակին, Նիկոլայ 2-րդ ցարն ամբողջ օրը ներկա է գտնվել հանդիսավոր միջոցառումներին»,- ասել է Զատուլինը, ով ցարի մասին հիշելով, թերեւս, ակնարկել է ՀՀ իշխանություններին, թե ինչպես պետք է ընդունեն Պուտինին: