Տարածքային ամբողջականություն

04/12/2005

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այլ տարբերակներ չեն քննարկվում,- նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը: -Սա այն սահմանն է, որից այն կողմ որեւէ փոխզիջում հնարավոր չէ»: Ադրբեջանի նախագահի կարծիքով, փոխզիջում է արդեն այն փաստը, որ բանակցությունները շարունակվում են 10 տարի: Ալիեւն ասել է, թե «խաղաղ բանակցությունների ներուժը դեռ չի սպառվել, բայց դրանք դեռեւս արդյունքներ չեն տվել»: