Ազատել է 6-րդ վարչության պետին

27/05/2012

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամանագիր է ստորագրել Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանին աշխատանքից ազատելու մասին: Ավետիսյանին Գասպարյանն ուղարկել է կադրերի ռեզերվ: Երեկ երեկոյան դեռեւս հայտնի չէին ոչ Ավետիսյանին հեռացնելու պատճառները, ոչ էլ այն, թե ով է փոխարինելու նրան այդ պաշտոնում: