Հայաստանի ՊՆ N զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գեւորգի Հովակիմյանը, մայիսի 24-ին, ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո, «ԿՌԱԶ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս` ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն: