Քաղաքական խաղեր

27/05/2012

«Դատելով Ռուսաստանի կառավարության նոր կազմից` երկիրն անդամահատված է երկպառակություններից»,- երեկ ռուսաստանյան զարգացումներին նվիրված հոդվածում գրել է հեղինակավոր «The Financial Times» պարբերականը: Ըստ թերթի, ՌԴ նախագահ Պուտինի համար կարեւոր է պահպանել ուժերի հավասարությունը քաղաքական կլանների միջեւ: «Բարեփոխումների հույսերը թույլ են. շատ նախարարներ մնացել են իրենց պաշտոններում, մյուսները պաշտոններ են ստացել Կրեմլում: Պուտինի հրահանգները սեփականաշնորհման ծրագիրը քաոսի են վերածել»,- նշված է հրապարակման մեջ: Ըստ «The Financial Times»-ի, դրանք քաղաքական խաղեր են, եւ ոչ թե մտածված տնտեսական կուրս, այն դեպքում, երբ Ռուսաստանին, ընդհակառակը, պետք են ավելի շատ տնտեսական միջոցառումներ, եւ ավելի քիչ` քաղաքական: «Առանց սեփականաշնորհման եւ մրցակցության` պետական կապիտալիզմը երբեք չի զիջի իր տեղը դինամիկ մասնավոր հատվածին, որն ի վիճակի է համագործակցել տնտեսության դիվերսիֆիկացիայի գործում»,- արձանագրում է «The Financial Times»-ը` ավելացնելով, որ այդ ամենը վկայում է Ռուսաստանի` անկայուն լինելու մասին: