Փախցրել է իրերը

24/05/2012

Նախօրեին ՀՀԿ գրասենյակում բռնկված հրդեհից անմիջապես հետո հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Գրասենյակի աշխատակիցները տեսել են, որ հրդեհից կարճ ժամանակ անց ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի թիկնապահները եկել են կուսակցություն եւ վերջինիս աշխատասենյակից հավաքել-տարել են նրա իրերը: Այդ միջադեպը կուսակցության անդամների ու աշխատակիցների մոտ տպավորություն է թողել, թե Հ.Աբրահամյանն այդպես հապճեպ փորձել է սենյակից իր իրերը եւ փաստաթղթերը տանել, որպեսզի դրանք չհայտնվեն այլ անձանց տրամադրության տակ: Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանը չէր մասնակցել կուսակցության ԳՄ վերջին նիստին, քանի որ, ըստ ՀՀԿ-ում շրջանառվող լուրերի, դժգոհ է, որ ԱԺ նախագահ դառնալու համար դեռ չի կարողանում ստանալ Ս.Սարգսյանի համաձայնությունը: Ասում են, որ այդ օրվանից սկսած ու նաեւ հրդեհի ժամանակ նա կուսակցության գրասենյակ չի եկել: