Գնաճ, գնաճ` մինչեւ…

24/05/2012

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ արտարժույթի առքուվաճառքի գործարքներ չեն կայացել: Պատճառն այն է, որ դոլարն առաջարկվել է շատ բարձր փոխարժեքով` 1դոլարը 404 դրամով: Առեւտրային բանկերի մի մասը պատրաստակամություն է հայտնել դոլար գնել 403 դրամով, սակայն նման գնով դոլար վաճառող չի գտնվել։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը` մինչեւ 402.5, վաճառքի նվազագույն փոխարժեքը` 404 դրամն էր: Հետաքրքիրն այն է, որ երեկ հրապարակված ԿԲ գնաճի հաշվետվության մեջ նշվում է, որ գնաճը չի գերազանցի թույլատրելի 5.5%-ը։ Մինչդեռ փոխարժեքի նման վարքագծի պարագայում դրան, մեղմ ասած, դժվար է հավատալ` նկատի ունենալով ներմուծվող ապրանքների ակնկալվող գների աճը։