«Բոլտն» է՞լ է ընդդիմադիր

03/12/2005

Մատենադարանի հարթակի վրա ընդդիմության առաջնորդների հետ կողք կողքի կանգնած այս ոստիկանները հանգիստ լսում էին իշխանությունների հասցեին հնչող ընդդիմության ներկայացուցիչների կոշտ հայտարա-
րությունները։ Այդ ընթացքում հարթակի ներքեւում կարմիր բերետավորներն ու քաղաքացիական համազգեստով ԱԱԾ աշխատակիցները հանրահավաքի մասնակիցներին ու նրանց ավտոմեքենաները կամաց-կամաց տեղափոխում էին ոստիկանական բաժանմունքներ եւ տուգանային հրապարակ: Եթե մարդկանց երեկոյան ազատ են արձակում` սպառնալով հաջորդ «հանդիպմանը» այնպես ձերբակալել, որ նույնիսկ «պերեդաչի» տանող չլինի, ապա ավտոմեքենաները պահում են իրենց մոտ: Ուշագրավն այն է, որ ավտոմեքենաների միջից «հանկարծ» ու անվերադարձ անհետանում էին ընդդիմության բարձրախոսներն ու մյուս իրերը: Մինչեւ վերջին «բոլտը»:

Կարդացեք` Դե արի ապացուցի, որ դու ուղտ չես