Ականջները կախ

03/12/2005

«Իշխանությունը դարձավ չափազանց թույլ, եւ հիմա նրան կարող են ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրել տալ: Այն գործոնները, որ մինչեւ հիմա Ռոբերտ Քոչարյանը բերում էր, թե ժողովուրդը իրեն չի հասկանա, դեմ կլինի այդ մոտեցումներին, այլեւս չեն գործի: Այս հանրաքվեով եւս մեկ անգամ Քոչարյանը ցույց տվեց, որ ժողովրդի կարծիքն իր համար ոչինչ է: Ինքն է թուղթ ստորագրողը, ինքն է թուղթ, տվյալ դեպքում` Սահմանադրություն ստեղծողը՝ անկախ այն բանից, թե ժողովուրդն ինչ է ասում եւ ինչ է անում»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: