Ընդդիմությունն իր վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 72-ժամյա ուլտիմատում է ներկայացնում ՀՀ իշխանություններին եւ մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ), որպեսզի անվավեր ճանաչեն նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: «ԿԸՀ-ն հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորություններ չունի: Հանրաքվեի արդյունքները կարող է անվավեր ճանաչել միայն ՍԴ-ն»,- ի պատասխան ընդդիմության ուլտիմատումի՝ հայտարարեց ԿԸՀ մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը: