Փոխվարչապետ` ԲՀԿ-ի համա՞ր

22/05/2012

Մեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիոն բանակցությունների արդյունքում խոստացել է 2013թ. նախագահական ընտրություններից հետո այդ կուսակցությանը հատկացնել փոխվարչապետի պաշտոնը: Խոսքը, սակայն, այժմ գոյություն ունեցող փոխվարչապետի միակ պաշտոնի մասին չէ: Իշխանական շրջանակներում վերջին օրերին քննարկվում է երկրորդ փոխվարչապետի պաշտոն ստեղծելու հնարավորությունը, ինչի նպատակով չի բացառվում նաեւ Սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Բանն այն է, որ փոխվարչապետի ինստիտուտն ամրագրող ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածը երկրորդ փոխվարչապետի պաշտոն չի նախատեսում: Ուստի, ըստ նույն աղբյուրների, իշխանական վերնախավում քննարկում են նաեւ սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցը: Բացառված չէ, որ այդ հանրաքվեն անցկացվի 2013թ. նախագահական ընտրությունների հետ միաժամանակ: