Թույլ չի տա

22/05/2012

«Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքը գործածվի հարեւան երկրների դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլմար Աբդուլաեւը:

«Ադրբեջանը հավատարիմ է բարիդրացիական հարեւանության քաղաքականությանը եւ թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի ընդդեմ հարեւանների: Ադրբեջանը վարում է բացարձակ անկախ քաղաքականություն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանը հավատարիմ է բարիդրացիական հարեւանության քաղաքականությանը, եւ Իրանը բացառություն չէ: Ադրբեջանի այդ քաղաքականությունը հիմնված է երկու բաղադրատարրերի վրա: Դրանցից մեկը փոխադարձ հարգանքն է, իսկ երկրորդ սկզբունքն այլ երկրների ներքին գործերին չմիջամտելն է: Դա հենց այն սկզբունքն է, որին մենք հետեւում ենք, եւ որը մենք նույնությամբ ցանկանում ենք մեր հարեւանների համար»,- ասել է Աբդուլաեւը: