ՀԱԿ նախընտրական դաշինքի Երեւանի Ավագանու անդամի թեկնածուների միասնական ընտրական ցուցակի անդամ Ռուբեն Թորոսյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Անտեսելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով սահմանված դրույթները եւ խախտելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված մեկշաբաթյա ժամկետի պահանջը, ԿԸՀ-ն, առայժմ, ինձ չի տրամադրում Երեւանի Ավագանու անդամի մանդատս: Հիշեցնում եմ, որ դեռեւս 11.05.12թ.-ին, ԿԸՀ-ն այդ մասին, անգամ, ստացել է համապատասխան դիմումս, սակայն, խախտելով նաեւ ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածով սահմանված դրույթները, որեւէ ձեւով չի արձագանքել: Սույն հաղորդագրությունը, որպես հաղորդում, ներկայացնում եմ Հատուկ քննչական ծառայություն, ինչպես նաեւ` ուղարկում եմ Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրես»: ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, հրաժարվել էր Երեւանի ավագանու անդամների մանդատներից: