Մտածելու չունի

19/05/2012

«Ճիշտ բանաձեւը սա է. քաղաքական ուժը կա՛մ իշխանական է լինում, կա՛մ ընդդիմադիր. միջին չի լինում: Պետք է մտածել երկրի, պետության հետագա ճակատագրի մասին: Գագիկ Ծառուկյանին ի՞նչ է պատահել, որ մտածի` կոալիցիա մտնի՞, թե՞ ոչ»,- երեկ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցին` արդյոք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կոալիցիա չկազմելու այլընտրանք ունի՞: Նա ասել է, թե ԲՀԿ-ի հետ թաքուն պայմանավորվածություններ չկան, թաքուն հանդիպումներ էլ տեղի չեն ունեցել: «Գագիկ Ծառուկյանն Անվտանգության խորհրդի անդամ է, եւ ամեն մի հանդիպում չէ, որ մամուլը պետք է իմանա, բայց քաղաքական հանդիպումների մասին մենք հայտարարում ենք»,- հայտարարել է Սահակյանը: