Երեկ դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 399.50 դրամ` մայիսի 17-ի համեմատ բարձրանալով միանգամից 1.5 դրամով: Բորսայում երեկ, սակայն, վաճառվել է փոքր քանակությամբ` 900 հազար դոլար: Փորձագետների կարծիքով, փոխարժեքի անորոշության պատճառով բանկերը դոլար չեն վաճառում, ինչը կարող է նպաստել ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի ավելացմանը: