Ժամանելու է ՌԴ վարչապետը

03/12/2005

Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Երեւան: Նախատեսվում են 2 երկրների վարչապետների առանձնազրույցը եւ համատեղ մամուլի ասուլիսը: Երեկոյան Անդրանիկ Մարգարյանն ու Միխայիլ Ֆրադկովը կմասնակցեն եւ ելույթներ կունենան Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման հանդիսավոր արարողությանը: