Չի ուզում գնալ

19/05/2012

«Մարդը մի օր մտնում է, մի օր կարող է դուրս գալ, կյանքը ցույց կտա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է տրանսպորտի ու կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանը` ի պատասխան մամուլի այն հրապարակումների, թե ինքը չի լինելու նոր կառավարության կազմում, իսկ ՏԿ նախարարի պաշտոնում նշանակվելու է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Գագիկ Բեգլարյանը: Մանուկ Վարդանյանը երեկ ասել է, թե ամեն ինչ դեռ որոշված չէ: Միաժամանակ, կրկին չի բացառել, որ կարող է լքել ՕԵԿ-ը: Ի պատասխան այն տեղեկությունների էլ, թե կառավարությունում դժգոհ են իր աշխատանքից, Վարդանյանն ասել է. «Եթե դժգոհ լինեին, երեւի բարձրաձայն կարտահայտեին: Չե՞ք տեսնում` ինչ ծրագրեր են իրականացվում, ինչ է արվում: Մենակ մեզնից կախված չէ: Հիմա ես ի՞նչ ասեմ, դժգոհ են` չեմ աշխատի, բայց ես դժգոհություն չեմ լսել»: