Ադրբեջանի խորհրդարանը նախատեսում է ընդունել օրենք «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան: Ըստ նրա, օրենքի նախապատրաստման համար պետք է աշխատանքային խմբերի մակարդակով խորհրդակցություններ անցկացվեն խորհրդարանական կոմիտեներում: Մուրադովան շեշտել է, որ դեռ չի կարող հայտնել օրինագծի ընդունման ժամկետի մասին: Մուրադովայի խոսքերով` օրենքում արտացոլվելու են ոչ միայն անհետ կորածներին առնչվող թեմաները, այլեւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության ու հոգեբանական խնդիրների վերացման հարցերը: նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ղարաբաղյան հակամարտության անհետ կորածների ցանկում առկա է 4592 անուն։