ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 178-րդ հորիզոնականը եւ, ամենայն հավանականությամբ, այլեւս չի լինի նորընտիր Ազգային ժողովում, այժմ հանգստանում է, եւ առաջիկա իր ծրագրերի մասին կխոսի միայն 10 օր անց: «Ես ձեզ բազմիցս ասել եմ իմ գործելաոճի մասին եւ այժմ էլ կրկնում եմ, որ դեռեւս ոչինչ չեմ ասի: Ես այժմ հանգստանում եմ, տասը օրից զանգեք` կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- Tert.am-ին ասել է Վիկտոր Դալլաքյանը: