Երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Ըստ ԼՂ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության, հանդիպմանը քննարկվել է արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը։