Դիմել են Սահմանադրական դատարան

17/05/2012

Սահմանադրական դատարանի մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանը երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը (թիվ 37 ընտրատարածք), Նիկոլ Փաշինյանը (թիվ 7 ընտրատարածք), Մանուել Գասպարյանը (թիվ 3 ընտրատարածք), եւ Լեւոն Զուրաբյանը (թիվ 9 ընտրատարածք) ՍԴ են դիմել` վիճարկելով ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ երեկ ընտրախախտումները վիճարկելու համար ՍԴ դիմելու վերջին օրն էր: