Իսկ եթե որոշեք ետ վերցնել ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասամբ, Ձեր տոկոսագումարի հաշվարկը կկատարվի տարեկան մինչեւ 12% դրույքաչափով:
Զարգացման Հայկական բանկը մինչեւ մայիսի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` խնայողական ավանդ «Մաքսիմում», 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով:
Բանկային համակարգում այսօր նախադեպը չունեցող այս առաջարկի գրավչությունը միայն տոկոսադրույքներում չէ: Բացի բարձր տոկոսադրույքներից, Զարգացման Հայկական Բանկի ավանդատուները պայմանագրի գործողության ողջ ընթացքում ֆինանսական դժվարություններ ունենալու դեպքում, կարող են մասամբ կամ ամբողջությամբ նվազեցնել ավանդի գումարը, որի համար կստանան ավելի բարձր տոկոսագումարներ, քան նախատեսված է բանկում գործող ցպահանջ ավանդների համար: Ավանդի խզման դեպքում տոկոսագումարի վճարումն իրականացվում է հետեւյալ սկզբունքով`
ա) եթե ավանդի գումարը նվազեցվում է պայմանագրի կնքման օրվանից 6 ամսվա ընթացքում, կամ նվազեցվող գումարը գերազանցում է ավանդի գումարի 50%-ը, ապա տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է ցպահանջ ավանդի համար նախատեսված տարեկան տոկոսադրույք գումարած 2% տարեկան
բ) եթե ավանդի գումարի նվազեցումն իրականացվում է պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս հետո, եւ նվազեցվող գումարը չի գերազանցում ավանդի գումարի 50%-ը, ապա տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է ՀՀ դրամի դիմաց` 12%, ԱՄՆ դոլարի` 9% եւ եվրոյի` 7% տարեկան տոկոսադրույքներով»:
Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, իսկ առավելագույնը` 50.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
Զարգացման Հայկական բանկը 2011 թվականին գրանցել է հաճախորդներից ներգրաված միջոցների աննախադեպ աճ`115 % կամ 11.7 մլրդ ՀՀ դրամ, Ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդներն աճել են 2.2 անգամ, իսկ ավանդատուների քանակը` 2.3 անգամ:
Բանկի Հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար Աննա Անանյանը բանկի ներկայիս մոտեցումները պայմանավորել է ինչպես 2011-ին արձանագրած ցուցանիշներով, այնպես էլ շուկայում նոր դիրքավորմամբ: «Մենք հատկապես կարեւորում ենք ոչ թե մեր, այլ մեր հաճախորդներին ավելի շատ եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռելը, նրանց համար առավել հարմարավետ եւ առավել շահեկան պայմաններ ստեղծելը, եւ սա քաղաքականություն է: Կարծում եմ` մեր մշտական հաճախորդները սրանում արդեն իսկ համոզվել են, իսկ նորերը` անպայման կհամոզվեն»,- ասում է Զարգացման Հայկական բանկի Հաճախորդների սպասարկման վարչության ղեկավարը:
«Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ
Մանրամասների համար`
Հեռախոս` 59 14 55, 59 15 15
www.armdb.com
[email protected]