Չեն կրակել

17/05/2012

Երեկ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը: Այդ ընթացքում որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, նրա օգնական Անտալ Հերդիչը, Կասպրչիկի գրասենյակի պատասխանատու Պիտեր Քին եւ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը: Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն, Ուիլյամ Փրայորը եւ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Վիտալի Բելեկոնը: